‘Օգոստոսին Վրաստան է այցելել 200 հազար հայաստանցի’

841

Օգոստոսին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատարը Հայաստանն Է, այդ ժամանակահատվածում հայ զբոսաշրջիկների թվաքանակը կազմել Է 200 հազար: Հաջորդ տեղերն զբաղեցնում են Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը, որոնց համապատասխան ցուցանիշները կազմել են 198 հազար, 139 հազար և 136 հազար: Այդ մասին հայտնել Է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Գեորգի Սիգուան, տեղեկացնում Է «Արմենպրես» գործակալությունը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:  Ընդամենն այս տարվա օգոստոսին հանրապետություն է այցելել 770 հազար 608 օտարերկրյա զբոսաշրջիկ՝ 28 տոկոսով ավելի, քան անցյալ տարվա նույն ամսին:

2013 թվականի յոթ ամսում զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 1,704 միլիարդ լարի, միջին հաշվով այցելուներից յուրաքանչյուրը երկիր ուղևորության ընթացքում ծախսել Է 613 լարի:

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի տվյալներով՝ ընդամենը 2013 թվականի ութ ամսում Վրաստանում եղել Է 3,568 մլն այցելու, ինչը 26 տոկոսով ավելի Է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Նախորդ հոդվածը‘Սպառողական գների աճով Հայաստանն առաջատարների թվում է’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյին’