‘Սպասվում է փոփոխական եղանակ’

1210

Մարտի 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում էառանց տեղումների եղանակ, 23-ի օրվաերկրորդ կեսին արևմտյան շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը արևելյան շրջաններումսպասվում են տեղումներ, լեռնայինշրջաններում՝ ձյուն, հովիտներում ևնախալեռներում` անձրև:

Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 23-24-ը առանձին վայրերում սպասվում էքամու ուժգնացում` պոռթկումներով` 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը և 25-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով:

Մարտի 20-ի դրությամբ, հողի արդյունավետ խոնավության պաշարները, աշնանացանը ցորենի դաշտում հաշվարկվում է Գեղարքունիքի մարզում 0-20 սմ շերտում՝ 30-50 մմ, 0-50 սմ շերտում՝ 75-126 մմ, Կոտայքում` 0-20 սմ շերտում՝ 40-47 մմ, 0-50 սմ շերտում` 93-100 մմ, Ապարանում` 0-20 սմ շերտում՝ 55 մմ, 0-50 սմ շերտում՝ 110 մմ՝ պայմանավորված 01.09.2012-20.03.2013 ընկած ժամանակահատվածում դիտված տեղումներով:

Երևանում մարտի 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Նախորդ հոդվածը‘«Ճամբարափոխ» եղած ՕԵԿ-ականը «Բարև, Երևան» դաշինքի շտաբի պետ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ինչպե՞ս լափել միլիոն. Մամուլ’