‘«Սպարտակի» բժիշկը Մովսիսյանի վրա երազ էր տեսել’

915

Մոսկվայի «Սպարտակի» բժիշկ Միխայիլ Վարդապետովը պատմել է, որ «Թերեքի» հետ Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի հանդիպումից առաջ երազ էր տեսել, որ թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը մրցակցի դարպասը կգրավի արդեն առաջին րոպեին: Իրականում Մովսիսյանը խաղի հաշիվը բացեց 2-րդ րոպեին, իսկ արդյունքում նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ եւ «Սպարտակին»  հաղթանակ բերեց՝ 3:1:

«Հանդիպումից առաջ երազ էի տեսել, կարելի է ասել, իսկական երազ, որ մեր հարձակվողը 1-ին րոպեին գոլ կխփի: Ափսոս, որ մի քիչ չկռահեցի: Հաջորդ անգամ իմ վիրտուալ ժամացույցը ավելի ճիշտ կլարեմ: Հանդիպումից առաջ երեւում էր, որ նա առավելագույնս տրամադրված է հաջողության հասնել»,- Վարդապետովի խոսքն է մեջբերում Bobsoccer-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ քաղաքացիների արկածները Հռոմում շարունակվում են’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները թույլ չտվեցին ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացնել (տեսանյութ, ֆոտոշարք)’