‘«Սպարտակի» ֆանատներն այրել են թուրքական դրոշներ (տեսանյութ)’

996

Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի «Սպարտակ» — «Կռիլյա Սովետով» հանդիպման ժամանակ մոսկովյան թիմի ֆանատներն «Օտկրիտիե Արենայի» տրիբունաներում այրել են թուրքական դրոշներ: Ֆանատների «Ուլտրա Հյուսիս» շարժումն այդ մասին գրել է Թվիթերում: Դրոշները սկսել են այրել 60-րդ րոպեից հետո, երբ փոխարինման է դուրս եկել «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հիշեցնենք, որ «Սպարտակը» հաղթել է նվազագույն հաշվով:


Նախորդ հոդվածը‘Դե լա Ռեդ. Ապշում ես այն ամենից, ինչ կատարվում է «Ռեալում»’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Պետք է զգուշանանք «Նյուքասլ»-ից» ‘