‘Դե լա Ռեդ. Ապշում ես այն ամենից, ինչ կատարվում է «Ռեալում»’

1003

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռուբեն դե լա Ռեդը, ով այժմ «Խետաֆեի» երիտասարդական թիմի մարզիչն է, իր զարմանքն է հայտնել «Արքայական ակումբի» շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների առնչությամբ՝ կապված կիսապաշտպան Դենիս Չերիշևի հետ։

-Եթե նման բան ինձ հետ տեղի ունենար, որպես մարզիչ՝ ինձ ահավոր դուր չէր գա, որ ես տեղյակ չեմ իմ ֆուտբոլիստի որակազրկված լինելու մասին։ Իսկ որպես երկրպագու պարզապես ապշում ես այն ամենից, ինչ «Ռեալում» տեղի է ունենում,-ասել է դե լա Ռեդը «Marca»-ին։

Նախորդ հոդվածը‘Մոուրինյուն ընթրել է ֆուտբոլիստների հետ և թույլ տվել գիշերային ակումբ գնալ ‘
Հաջորդ հոդվածը‘«Սպարտակի» ֆանատներն այրել են թուրքական դրոշներ (տեսանյութ)’