Սպիտակ տունը պատրաստ է աշխատելու նրա հետ, ով կհաղթի

261

Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատելու Թուրքիայում նախագահական ընտրություններում հաղթողի հետ՝ ով էլ նա լինի։

Այդ մասին երկուշաբթի առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խրհրդում ռազմավարական հաղորդակցության հարցերով համակարգող Ջոն Քիրբին։

«Նախ կուզենայի ասել, որ մենք շնորհավորում ենք թուրք ժողովրդին՝ խաղաղ կամարտահայտման կապակցությամբ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անհամբերությամբ սպասում է, թե երբ է հնարավորություն ունենալու աշխատելու ընտրություններում հաղթողի հետ՝ ով էլ նա լինի։ Առայժմ դա հայտնի չէ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Փաթելը հերքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի մեղադրանքները, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձում էր տապալել իշխանությունը հանրապետությունում և աջակցում էր ընդդիմությանը։ « Դա բացարձակ այդպես չէ։ Միացյալ Նահանգները ոչ մի կողմ չի բռնում։ Մենք միայն շահագրգռված ենք, որ դեմոկրատական գործընթաց լինի, և մենք կաշխատենք այն կառավարության հետ, որը կընտրի թուրք ժողովուրդը»,- ասել է Փաթելը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵԱՀԿ ԽՎ․ Թուրքիայի նախագահը ընտրություններում «չարդարացված առավելություն» ուներ
Հաջորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ Կենտրոնական Ասիայի երկրների մի մասը կարող է միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին