Սպիտակ տունն ազդարարել է Բայդենի հայտարարության մասին

483

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հինգշաբթի հանդես գալ Ռուսաստանին և Ուկրաինային վերաբերող հայտարարությամբ։

Ամերիկյան առաջնորդի աշխատանքային գրաֆիկում նշվում է, որ «Բայդենը Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ նորացված տեղեկություններ կհաղորդի»։

Թե հատկապես ինչի մասին է խոսքը՝ չի մանրամասնվում։

Bloomberg գործակալությունն ավելի վաղ, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը պատրաստվում է տեղեկացնել Ուկրաինայի սպառազինության և աջակցության համար լրացուցիչ 800 մլն դոլար հատկացնելու մասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉինաստանը ցուցադրել է YJ-21 գերձայնային հականավային հրթիռը
Հաջորդ հոդվածըԾանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում