‘«Սպիտակ փոշի»՝ Թրամփի որդուն’

1672

Ամերիկացի քաղաքական գործիչ և ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփի որդին փոստով նամակ է ստացել, որը սպառնալիքներ է պարունակել: Այդ մասին հաղորդել է New York Post-ը:

Ծրարը բացել է 32-ամյա Էրիկ Թրամփի կինը՝ Լարա Յունասկան: Ծրարից սպիտակ փոշի է թափվել, և Լարան անմիջապես զանգահարել է ոստիկանություն, հրշեջ ծառայություն և ՀԴԾ: Ծառայությունների աշխատակիցները փոշու նմուշ են վերցրել՝ քննության համար, արդյունքներն առայժմ հայտնի չեն: Բժիշկները հայտնել են, որ ծրարը ձեռքները վերցրած մարդկանցից ոչ մեկի մոտ թունավորման նշաններ չկան:

Բացի փոշուց՝ ծրարում եղել է նաև սպառնալիքներ պարունակող նամակ: Նամակի հեղինակը Դոնալդ Թրամփին նախազգուշացնում է, որ եթե նա դուրս չգա նախագահական ընտրապայքարից, նրա որդին կտուժի:

Ավագ Թրամփն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘ «Քահ-քահ ծիծաղող Քլինթոնը»՝ ի պատասխան «հաչացող Քլինթոնի» տեսահոլովակի’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան շանտաժի է ենթարկում ԵՄ-ին’