‘Ստամբուլի հյուրանոցները 55%-ով դատարկ են’

845

Թաքսիմի հրապարակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով Ստամբուլի հյուրանոցները 55 %-ով դատարկ են, ըստ Sabah թերթի՝ ասված է Ստամբուլի զբոսաշրջության և հյուրանոցների ասոցիացիայի հաղորդագրության մեջ: Տեղեկատվության համաձայն՝ Ստամբուլի հյուրանոցներում չեղյալ են արվել 216 հազար ամրագրումներ, և միայն Թաքսիմ հրապարակի մերձակա հյուրանոցները դրա հետևանքով կորցրել են 54,6 միլիոն եվրո: Ինչ վերաբերում է հրապարակի մերձակա խանութներին, սրճարաններին և ռեստորաններին, ապա նրանց կորուստը կազմել է 40 միլիոն եվրո:

Ավելի վաղ Թուրքիայի զբոսաշրջության ասոցիացիան Trend-ին հայտնել էր, որ բողոքի ցույցերի ընթացքում հյուրանոցներում նկատվել է հյուրերի թվի նվազում: Այնուհանդերձ՝ վերջին հինգ ամիսներին Ստամբուլ է այցելել ավելի քան երեք միլիոն արտասահմանցի զբոսաշրջիկ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ավելի քան 20 օր է՝ տեղի են ունենում բողոքի ցույցեր, որոնք, իշխանության ներկայացուցիչների խոսքերով՝ հակակառավարական բնույթ են կրում:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը զբաղմունք է գտել. Լուսանկար’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ կանի Վատիկանը Միքայել Մինասյանին’