‘Ստամբուլում կկառուցվի կամուրջ, որը նախագծել է Լեոնարդո դա Վինչին ‘

1378

Ստամբուլում՝ Ոսկե եղջյուր ծովածոցի վրա, Լեոնարդո դա Վինչիի նախագծով կամուրջ կկառուցվի, որը կմիացնի քաղաքի եվրոպական թաղամասի հարավային և հյուսիսային հատվածները, հայտնում է իտալական ANSA լրատվական գործակալությունը:

Ճարտարապետների միջազգային թիմի կողմից մշակված նախագիծը ֆինանսավորվելու է մասնավոր հովանավորների տրամադրած միջոցներով: Տեղական իշխանություններն արդեն հաստատել են կամուրջի նախագիծը, սակայն դեռ հայտնի չէ շինարարական աշխատանքների մեկնարկի ստույգ օրը:

Լեոնարդո դա Վինչիի նախագիծը մշակվել է դեռ 1502թ., երբ Օսմանյան կայսրության սուլթան Բայազիդ 2-ը որոշել է Ոսկե կոտոշ անվանումը ստացած ծովածոցը հատող կամուրջ կառուցել, սակայն ինչ-ինչ պատճառներով շինարարական աշխատանքներն այդպես էլ չեն սկսվել: Հանրահայտ նախագծով կամրջի կառուցմանը Թուրքիայում վերադարձել են միայն 510 տարի անց:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» եւ Չավիի նոր ցուցանիշները’
Հաջորդ հոդվածը‘Արման Նավասարդյան. Սիրիահայությանը պետք է ֆիզիկապես փրկել ‘