‘Արման Նավասարդյան. Սիրիահայությանը պետք է ֆիզիկապես փրկել ‘

1036

Սիրիական պատերազմը սառը պատերազմից հետո ամենասուր, ամենավտանգավոր քաղաքական իրադրությունն է, որը շրջապատում է Հայաստանին: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր, հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ տեղի է ունենում տարածաշրջանային վերաձևավորում:

«Բախվում են երկու ուժեր՝ Արևմուտքն ու Ռուսաստանը: Չինաստանն ու Իրանը նոր ֆիգուրներ են, որոնք ակտիվորեն փորձում են մտնել, իսկ Թուրքիան փորձում է առաջին պլան դուրս գալ: Այսբերգի վերևի մասում կան մուսուլմանական ուժեր՝ սունիները և շիաները, որոնց բախման կիզակետում հայտնեցին Մերձավոր Արևելքի երկրները: Այն, որ սա երկարատև գործընթաց է՝ փաստ է», — նշեց Նավասարդյանը:

Ըստ նրա՝ այժմ Սիրիայում կործանարար պրոցեսներ են ընթանում: Նավասարդյանն այս հարցում չի կիսում վերլուծաբանների լավատեսությունն ու կարծում է, որ ֆորսմաժորային իրադրություն է ստեղծվել: Անդրադառնալով սիրիահայության խնդրին՝ Նավասարդյանն ասաց, թե «նրանց պետք է ֆիզիկապես փրկել»:

Նախորդ հոդվածը‘Ստամբուլում կկառուցվի կամուրջ, որը նախագծել է Լեոնարդո դա Վինչին ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում կստեղծվի պետանվտանգության ծառայություն ‘