‘Ստամոքսում թմրանյութ տեղափոխողին վիրահատած բժիշկը յուրացրել է հերոինի փաթեթը’

889

ՌԴ Բոգոտոլ քաղաքում ձերբակալվել է վիրաբույժը, որը կասկածվում է թմրանյութ հափշտակելու մեջ, հաղորդել է Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոյարսկի մարզի վարչությունը:Քաղաքային հիվանդանոցի վիրաբույժը վիրահատել է թմրանյութը ստամոքսի մեջ տեղափոխող հանցագործին և յուրացրել այնտեղից դուրս բերված փաթեթը:

Քրեական հետախուզության աշխատակիցները հայտնաբերել էին թմրամիջոցներ տեղափոխող կոնտեյներ, սակայն նրանց մեջ կասկած էր առաջացել, որ հերոինի խմբաքանակի մի մասը կորել է: Նրանք խուզարկել էին վիրաբույժին և հայտնաբերել կորած փաթեթը: Կրասնոյարսկի ՆԳՆ մամլո ծառայության հաղորդման համաձայն՝ խուզարկության ժամանակ արդեն բժիշկը թմրանյութի ազդեցության տակ է եղել: Այժմ նրան 15 տարվա ազատազրկում է սպասվում խոշոր չափի թմրանյութ հափշտակելու և պահելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘«Ազատություն» ռ/կ-ի նախկին համակարգողին կառավարությունը աշխատանքի առաջարկ է արել ‘
Հաջորդ հոդվածը‘Նազարբեկյան 48 շենքի երեք ընտանիքներ անօթեւան են մնացել’