‘Ստիվեն Ջերարդ. «Մի քանի շաբաթով կվերադառնամ «Լիվերպուլ» եւ կմարզվեմ Կլոպի գլխավորությամբ»’

1022

Անգլիական «Լիվերպուլի» նախկին ավագ Ստիվեն Ջերարդը հայտարարել է, որ որոշ ժամանակ մարզվելու է «Լիվերպուլում» Յուրգեն Կլոպի գլխավորությամբ:

— Մի քանի շաբաթով ես կվերդառնամ «Լիվերպուլ», որպեսզի մարզվեմ թիմի կազմում: Ցանկանում եմ որքան հնարավոր է արագ աշխատեմ Կլոպի գլխավորությամբ: Հետաքրքիր է ինչ-որ բան սովորել նրանից,- ասել է Ջերարդը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ջերարդը մասնակցելու է ընկերական հանդիպման «Լիվերպուլի» վետերանների եւ ավստրիալական ֆուտբոլի վետերանների միջեւ: Խաղը տեղի է ունենալու Սիդնեյում հունվարի 7-ին:

Հավելենք, որ հունվարի 31-ին «Շիրակն» ընկերական հանդպում է անցկացնելու Ջերարդի ներկայիս ակումբի՝ «ԼԱ Գելեքսիի» հետ:

Նախորդ հոդվածը‘Իսկոն 2 խաղով որակազրկվել է Նեյմարին հարվածելու համար’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել «Քուինզ Պարկ Ռեյնջերս»’