‘«Ստյաուայի» նախագահը հրաժարվել է ընթրել «Այաքսի» նախագահի հետ վերջինիս կոշիկների պատճառով’

2766

Ռումինական «Ստյաուա» ակումբի սեփականատեր, խոշոր օլիգարխ Ջիջի Բեկալին լրագրողներին տեղեկացրել է, որ հրաժարվել է ընթրել «Այաքսի» նախագահ Հենի Հենրիկսի հետ, քանի որ վերջինս էժանագին կոշիկներով է եղել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

«Ինչի՞ս է պետք է մի սեղանի շուրջ նստել «Այաքսի» նախագահի հետ: Նրա հագին 200 եվրո արժողությամբ կոշիկներ են, իսկ իմը արժե 4 հազար եվրո: Այժմ անհամբերությամբ սպասում եմ Ռոման Աբրամովիչի հետ հանդիպմանը:

Ինչպես եւ խոստացել էի, «Այաքսին» հաղթելուց հետո ես մեկ միլիոն եվրո կնվիրաբերեմ Աֆոնի վանքին: Միայն հավատը, որը մեր մոտ ավելի խորն է, մեզ հաղթանակ բերեց: Այլ ոչ թե Հոլանդիային, որտեղ փողոցները լցված են թմրանյութով»,- հայտարարել է Բեկալին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչում «Ստյաուան» երկու հանդիպումների արդյունքում հաղթեց «Այաքսին» եւ այժմ 1/8 եզրափակիչում կխաղա «Չելսիի» հետ, որի սեփականատերը ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչն է:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը վերջնագիր է ներկայացրել երկրի նախագահին’
Հաջորդ հոդվածը‘Հնարավոր է, կամ` ի գիտություն երեկ չէ առաջին օրը արթնացածների ‘