‘«Ստյաուան» հաղթեց «Չելսիին»’

898

Որքան էլ էքսցենտրիկ համարվի ռումինական «Ստյաուայի» նախագահ Ջիջի Բեկալին, բայց նրա խոսքերը, որ «Չելսին» իրենց թիմի համար այնքան էլ ուժեղ մրցակից չէ, իրականացան:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսին» նվազագույն՝ 0:1 հաշվով պարտվեց ռումինական «Ստյաուային»:

Հանդիպման միակ գնդակը 34-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեց ռումինացի հարձակվող Ռաուլ Ռուսեսկուն:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին:

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում 

«Ստյաուա» (Ռումինիա) – «Չելսի» (Անգլիա) – 1:0

Ռաուլ Ռուսեսկու, 34 (11մ.)


Նախորդ հոդվածը‘Իսկական ՀՀԿ-ական պատգամավոր. Արթուր Գեւորգյան՝ 1 դեմ, 0 ելույթ, 0 հարց’
Հաջորդ հոդվածը‘Համ բրիգադիր է, համ պատգամավոր. Մամուլ’