‘Ստուգարք ստանալու համար ամերիկուհին գերել է Youtube-ը (տեսանյութ)’

953

Չարլի Քիլպատրիկ անունով տեխասցի ուսանողուհին հասարակության հետ կապեր առարկայի ստուգարքի համար մի հետաքրքրաշարժ տեսահոլովակ է պատրաստել, ինչի շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերել իր Դուդլի անունով չորքոտանի ընկերոջ հետ միասին:

Տեխասի համալսարանի դասախոսները քառորդի ամփոփումից առաջ ուսանողներին ընտրության հնարավորություն են տվել. հիմնել սեփական բլոգը  կամ մի այնպիսի տեսահոլովակ պատրաստել, որը մեկուկես ամսում 1000 դիտող կունենա:  Պայմանի կատարման դեպքում ուսանողներին խոստացել են առանց քննության նշանակել ստուգարքի գնահատականները: Չարլի Քիլպատրիկի նկարահանած հոլովակը 1000 դիտողի շեմը հատել է ընդամենը մի քանի օրում, իսկ ներկայումս այն դիտել է ավելի քան 700 հազար օգտատեր:

Մեկուկես րոպե տևողությամբ «Շան առօրյան» անվանումը ստացած տեսահոլովակի բովանդակությունը շատ պարզ է. Վերմակով ծածկված մեծ  շունը արթնանում է զարթուցիչի ձայնից, ճմլկոտում, մարդկային ձեռքերով տրորում աչքերն ու վեր կենում: Հետո նույն այդ ձեռքերով  հագնվում է, մաքրում ատամները և նախաճաշում: Ընդ որում ամբողջ տեսահոլովակն այնպես է պատրաստած, որ դիտողն այդպես էլ չի հասկանում, թե որտեղ է գտնվում իր ձեռքերով շանը «օգնող» մարդը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես դա հենց շան ձեռքերն են:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում քննարկվում է նվազագույն աշխատավարձը 32500-ից 35000 դրամ դարձնելու հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Լաուդրուպ. «Նորշելանդ» — «Յուվենտուս» խաղում երկրպագելու եմ զավակիս’