‘Սքոուլզ. ««Յուվենտուսը» կարող է հաղթահարել «Բորուսիայի» արգելքը» ‘

821

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Թուրինի «Յուվենտուսի» և Դորտմունդի «Բորուսիայի» դիմակայության մասին:

««Յուվենտուսը» կարող է հաղթահարել «Բորուսիայի» արգելքը: Յուրգեն Կլոպի թիմն անհաջող է խաղում Գերմանիայի առաջնությունում, սակայն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ցույց տվեց լավ արդյունք:

Այդուհանդերձ, «Յուվենտուսը» շատ ուժեղ է՝ հաշվի առնելով Պիրլոյի, Պոգբայի ու Տեւեսի որակները: Այդ ակումբը իրական վտանգ է ցանկացած թիմի համար»,- Սքոուլզի խոսքը փոխանցում է Itv-ն:

Նախորդ հոդվածը‘ «Շախտյոր»-ի բրազիլացիները ցանկանում են ռևանշի հասնել «Բավարիա»-ի ֆուտբոլիստների նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘ Յոախիմ Լյովը կարող է գլխավորել «Ռեալը»’