‘Սևանում ջրաճահճային թռչունների տեսակներն ավելանում են’

912

Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում պատմել է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը, Սևանի ջրի մակարդակի բարձրացման ծրագրի իրագործման արդյունքում Նորաշենի մոտ գոյացել են ճահճուտներ: Այնտեղ կարելի է հանդիպել սպիտակ և գորշ ձկնկուլի, բադերի և այլ տեսակների, որոնք նախկինում Սևանում չեն եղել: Ծրագրի իրագործման դրական կողմեից մեկն էլ կղզյակների գոյացումնէ լճում, որտեղ բնադրում են հայկական ճայերը:

Բնապահպանը մտահոգություն է հայտնել 5 տարով Սևանից ջրառի առավելագույն ծավալը մինչև 240 խմ հասցնելու որոշման առնչությամբ: Նա չի բացառել, որ դա բացասաբար կանդրադառնա լճի տարածքումհաստատված փետրավորների վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սևան ազգային պարկի» նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը նույնպես նշել էր Սևանից ջրառի առավելագույն ծավալի ավելացման բացասական հետևանքները: Նրա ասելով, այդ որոշումը չի բխում լճի շահերից, քանի որ մի քանի տարով կդադարեցնի Սևանի ջրի մակարդակի բարձրացման գործընթացը: Դրա հետևանքով Սևանը կբախվի այնպիսի գործընթացների, ինչպես` էվտրոֆիակցիան և ճահճացումը:

Նախորդ հոդվածը‘Ռադան օրենք է ընդունել, որով կարող է ազատ արձակվել Տիմոշենկոն ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի անտառները ոչնչանում են լեռնահանքային գործունեության թափոնների տակ’