‘Ս.Սարգսյանը՝ ցուցարարներին. Եթե ես եմ նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք. ԳԱԼԱ (տեսանյութ)’

6010

Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Սերժ Սարգսյանի ճանապարհին: Նրանք պահանջել են, որպեսզի Սերժ Սարգսյանը անձամբ հանդիպի իրենց և իրենց խնդրին լուծում տա: Բողոքի ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ իրենց խնդիրն առկա է շուրջ 7 տարի, սակայն պատասխանատուները հրաժարվում են լուծում տալ: Դուրս գալով իր առանձնատնից՝ Սերժ Սարգսյանը մոտեցել է բողոքող քաղաքացիներին:

«Կորեայի որբերը մեզանից լավ են ապրում,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ նշել են քաղաքացիները,- 2 ամիս է՝ վարձավճարները չեն տալիս»:

«Մի րոպե, մի րոպե,- սաստել է Սերժ Սարգսյանը,- եթե ես եմ նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք»:

«Հրաման տվեք՝ թող անեն, էլի»,- ի պատասխան ասել են ցուցարարները:

Բնակիչների հետ մի քանի րոպե խոսելուց հետո Սերժ Սարգսյանն անմիջապես նստելով մեքենան՝ ավտոշարասյան ուղեկցությամբ հեռացել է:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի թիկնապահներից մեկը մոտեցել է նկարահանում իրականացնող օպերատորին և տվել մի անհեթեթ հարց: Թիկնապահին հետաքրքրում էր, թե արտոնված է նկարելը, իսկ երբ օպարտորը տեսախցիկը ուղղել է թիկնապահի կողմ՝ վերջինս միանգամից չքվել է: Պարզվում է, ըստ Սերժ Սարգսյանի թիկնապահների՝ փողոցում նկարահանում իրականացնելու համար արտոնագիր է պետք: Ինչպես մեկնաբանություններից մեկում գրել է ֆեյսբուքի օգտատերերից մեկը. Դու արտոնագիր ունե՞ս, որ սենց դեբիլ ես:

Հավելենք նաև, որ Սերժ Սարգսյանի և ցուցարաների շփման ողջ ընթացքում փակ է եղել Պռոշյան փողոցը, ինչի հետևանքով մեծ խցանում էր առաջացել:

Նախորդ հոդվածը‘Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են 1955թ. ծնված Ս. Մ.-ի կիսաայրված դին’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյանի թիկնապահը՝ օպերատորին. Արտոնվա՞ծ ա ձեր էս նկարելը ‘