‘Ս. Սարգսյան. ՌԴ-ի կողմից սպառազինության վաճառքը Ադրբեջանին՝ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ.168’

1276

«ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք երախտապարտ ենք և շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար: Իհարկե, այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն՝ ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ  մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը և սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տևական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել:  Սա խնդիր է, պրոբլեմ, և այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»,- այդ մասին՝168.am-ի փոխանցմաբ, այսօր «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովում հայտարարել է Սերժ Սարգսյանը: 

 

Նախորդ հոդվածը‘Էլթոն Ջոնը զբոսնել է Dolce & Gabbana պայուսակով՝ բրենդը բոյկոտելուց հետո ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր. Սիրիայի կարգավորման բանակցություններում Ասադի մասնակցությունը հնարավոր է’