‘«Վալենսիայի» երկրպագուները բողոքի ակցիա են կազմակերպել «Սուոնսիի» դեմ խաղից հետո (Տեսանյութ)’

767

Իսպանական ակումբը կամաց-կամաց վերածվում է ոչ թե միջակ, այլ արդեն ցածրակարգ թիմի: Ֆինանսական ճգնաժամ, ենթակառուցվացքային խնդիրներ, յուրաքանչյուր մրցաշրջան առաջատարների վաճառք. սրանք այն խնդիրներն են, որոնք արդեն մի քանի մրցաշրջան հետապնդում են «Վալենսիային», բայց նույնիսկ այս ամենը հաշվի առնելով՝ «Վալենսիայից» այսպիսի ձախողում մրցաշրջանի սկզբում քչերն էին սպասում:

Երեկ Եվրոպայի Լիգայում տեղի ունեցած «Սուոնսիի» դեմ խաղից հետո, որում «չղջիկները» զիջեցին 0-3 հաշվով, «Մեստալյայում» հավաքված երկրպագուները, լքելով մարզադաշտը, պահանջել են ակումբի ղեկավարության հրաժարականը: Հնչել են «Արժանի չեք մեր մարզաշապիկին», «Ցանկանում ենք 11 Կարբոնի» վանկարկումները:

Ինչպես հաղորդում է տեղական «Super Deporte» պարբերականը, մոտակա օրերին «Վալենսիայի» ղեկավարությունը կքննարկի թիմի գլխավոր մարզիչ Միրոսլավ Ջուկիչի պաշտոնանկության հարցը, ինչը կարող է իրագործվել միայն «Սևիլյայի» դեմ խաղից հետո: 

Նախորդ հոդվածը‘«Բանդայի գործով» հարցերն ավելի շատ են, քան պատասխանները’
Հաջորդ հոդվածը‘Խաղաղության Նոբելյան մրցանակակիրները կքննարկեն Սիրիայի իրավիճակը’