‘Վախճանվել է Չեխոսլովակիայի խորհրդային ներխուժման նախաձեռնողը’

956

Սլովակիայում  վախճանվել է 1968 թ. Չեխոսլովակիայի խորհրդային ներխուժման նախաձեռնողը՝ Չեխոսլովակիայի կոմկուսի նախկին անդամ Վասիլ Բիլյակը: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը՝ հղում անելով սլովակյան կոմունիստական կուսակցությանը:

Բիլյակը վախճանվել է փետրվարի 4-ին, Բրատիսլավայում, 96 տարեկան հասակում:

Բիլյակը չեխոսլովակյան այն հինգ կոմունիստներից մեկն էր, ովքեր 1968 թ. դիմել էին ԽՍՀՄ-ին՝  խնդրելով օգնել կասեցնել Չեխոսլովակիայի այն ժամանակվա կոմկուսի ղեկավար Ալեքսանդր Դուբչեկի ազատական բարեփոխումները:  Խորհրդային ղեկավար Լեոնիդ Բրեժնևին ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով նամակի մյուս հեղինակները վաղուց արդեն ողջ չեն:

Ներխուժման նպատակն էր հակակոմունիստական հուզումների դադարեցումը, Չեխոսլովակիայի ղեկավարության փոփոխությունը և այնտեղ ԽՍՀՄ ազդեցության վերականգնումը: 1968 թ. իրադարձությունների զոհ է դարձել ավելի քան 100 մարդ:

Սլովակիայի դատախազությունը փորձել էր Բելյակին դատակոչել 1968 թ. իրադարձություններում ունեցած դերակատարման համար, սակայն 2011 թ. նրա դեմ հարուցված գործը փակվել էր՝ ապացույցների անբավարարության պատճառով, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Միջնորդները կոչ են անում իրավիճակի սրում թույլ չտալ Ադրբեջանի և ԼՂ ԶՈՒ շփման գծում’
Հաջորդ հոդվածը‘Կամիլ Պիսարոյի կտավը ռեկորդ է սահմանել Sotheby’s աճուրդում’