‘Վահագն Խաչատրյան «Տեղի է ունեցել բյուջեի անիմաստ վատնում»’

1342

Երևանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը, iLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը այն մասին, որ ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի բանակցային փուլում Հայաստանի Հանրապետության բյուջեից գումարներ չեն ծախսվել՝ հայտարարեց. «Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների խոսքերին չպետք է լուրջ վերաբերվել: Ովքեր այդպիսի հայտարարություններ են անում, իրականությանը չեն տիրապետում, որովհետև նույն Ասոցացման համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների բաժանում կա, այդ թվում նաև ֆինանսական ծախսերի բաժանում: Շատ գումարներ ծախսվել են Հայաստանի պետական բյուջեի հաշվին»:

Վահագն Խաչատրյանը  այդ ծախսված գումարները որակեց որպես բյուջեի անիմաստ վատնում՝ նկատի ունենալով Մաքսային միությանը միանալու Սերժ  Սարգսյանի հայտարարությունը և Ասոցացման համաձայնագրի հետ այդ Միության անհամատեղելիությունը:

Պարոն Խաչատրյանը, անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կեցվածքին՝ հայտարարեց. «Փաստորեն, 3-4 տարի Հայաստանի իշխանությունները դրսևորել են անպատասխանատու վերաբերմունք և բանակցել են մի համաձայնագրի շուրջ, որը հետո պետք է դառնար առ ոչինչ»:

Նախորդ հոդվածը‘Իրաք. Ահաբեկչությունների նոր ալիք՝ 11 քաղաքներում’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանն ընդդեմ «Համբուրգի» (Տեսնյութ)’