‘Վահե Հակոբյանը կդառնա Սյունիքի նոր մարզպետ. Շարմազանով ‘

1438

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սյունիքի նոր մարզպետը կլինի ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը: Վերջինիս թեկնածությունն առաջադրվել է ՀՀԿ ԳՄ նիստում: Այդ մասին հաղորդում է iLur.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: Նա նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ է:

Շարմազանովը նաեւ ասել է, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի վերաբերյալ որեւէ քննարկում չի եղել, եւ վերջինիս հնարավոր հրաժարականի մասին տեղյակ չէ:  

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, հրաժարական տվեց իր տան մոտ տեղի ունեցած հայտնի արյունահեղությունից հետո, որի արդյունքում սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ վերջինիս եղբայրը՝ ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել: Դեպքից հետո ձերբակալվել էին Սուրիկ Խաչատրյանի որդին եւ թիկնապահը, ինքը Խաչատրյանը, պնդում է, թե ինքը այդ ժամանակ քնած է եղել եւ չի լսել կրակոցների ձայնը: Չնայած դրան, մամուլում տեղեկություններ շրջանառվել, որ Բուդաղյանների վրա կրակել է անձամբ Լիսկան:  

 

Նախորդ հոդվածը‘Կանայք սպառնում են զավթել ՀՀԿ-ի շենքը. Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը ‘
Հաջորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Իրավիճակը սրվել է Զանգեզուրում’