‘Վահե Հովհաննիսյան. Առաջիկայում գուցե բանսարկուների մասին խոսելու անհրաժեշտություն լինի’

1085

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Վահե Հովհաննիսյանը, պատասխանելով Zham.am-ի՝ պատվիրակության անդամների միջեւ լարված հարաբերությունների վերաբերյալ հարցին, նշել է, որ պատվիրակության ներսում նորմալ աշխատանքային և մարդկային հարաբերություններ են` անկախ քաղաքական ուժի պատկանելությունից և քաղաքական հայացքներից:

«Իսկ անառողջ մթնոլորտ, կարծում եմ, տիրում է երկրի ներսում, հասարակության մեջ և մի շարք պետական կարևորագույն հաստատություններում, որտեղ բուն գործունեությունը թողած` մարդիկ զբաղված են «մուտիլովկաներով», բանսարկությամբ, սեփական տապալումները այլոց վրա գցելու փորձերով», — նշել է պատգամաբվորը:

Նա չի մանրամասնել, թե ում եւ ինչին է վերաբերում ասվածը, բայց եւ չի բացառել, որ առաջիկայում ավելի մանրամասն կխոսի ասվածի շուրջ:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Սերժ Սարգսյանը մասնակցել է «Կամազի» նոր ավտոսրահի բացմանը’
Հաջորդ հոդվածը‘Հանուն ԵՄ-ին Ուկրաինայի ասոցացման՝ Տիմոշենկոն համաձայնել է մեկնել Գերմանիա’