‘Վաճառողները բացահայտում են, թե որ ապրանքներն են թանկացել (աղյուսակ)’

1164

iLur.am-ը դիտարկում է անցկացրել Երևանի մի շարք խանութներում՝ պարզելու համար, թե որ ապրանքներն են թանկացել և որքանով:

Շատ խանութների աշխատակիցներ նախ շեշտեցին, որ թանկացումները վերաբերում են գրեթե բոլոր տեսակի ապրանքներին, սակայն նախ և առաջ՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Այսպես, կաթնամթերք արտադրող տարբեր ընկերություններ իրենց ապրանքնատեսակները թանակցրել են 20-ից 30 դրամով: Հացը թանկացել է 10 -ից 30 դրամով, մաստակը՝ 20 դրամով՝ 150 դրամից դառնալով 170:  Հանքային ջրի 0,5 լ  շիշն այժմ  նախկին 150 դրամի փոխարեն կարելի է գնել 180 դրամով՝ վճարելով հավելյալ 30 դրամ:

Պահածոները նույնպես անմասն չեն մնացել թանկացումներից ՝ ընդհանուր առմամբ թանկանալով 20-ից  60 դրամով, իսկ, ահա, նպարեղենից բրինձը թանկացել է շուրջ 50 դրամով:

Վաճառողների խոսքով՝ այլ ապրանքների թանկացումներ ևս կլինեն, սակայն չեն մասնավորեցնում, թե հատկապես որ ապրանքների: 

Նախորդ հոդվածը‘Մանկական պոռնո-կայքեր այցելող էստոնացիները կպատժվեն’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը եփել է բորշը, ինքն էլ կուտի այն ‘