‘Վանիկ Չալոյան. Բուհը ապաքաղաքական մարմին է, բայց իրականում ճիշտ հակառակն է’

1354

«Ուսանողները քաղաքականապես ակտիվ չեն, մեծ մասամբ՝ ակտիվ են բուհերում գործող ուսանողական կառույցները, որոնք հիմնականում քաղաքականացված են և իշխանական կուսակցության կողմնակից են: Եթե նայենք օրենսդրությանը, ապա բուհերում քաղաքական քարոզ ընդհանրապես արգելվում է, այն ապաքաղաքական մարմին է, բայց իրականում ճիշտ հակառակն է»,- Ուսանողների միջազգային օրվա առիթով iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Վանիկ Չալոյանը:

Նրա փոխանցմամբ՝ երբ ՀՅԴ ուսանողական միությունը ցանկանում է որևէ ոչ քաղաքական կամ ոչ կուսակցական միջոցառում կազմակերպել, բուհի ղեկավարությունը թույլ չի տալիս: Ըստ նրա՝ այդպես վարվում են, իհարկե, միայն ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների հետ, իսկ իշխանության մաս կազմող կուսակցությունները կարողանում են իրենց քաղաքական գործունեությունը ծավալել բուհերում:

Վանիկ Չալոյանը հիշեցրեց նաև, որ նոյեմբերի 15-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը երթ էր կազմակերպել դեպի կառավարության շենք՝ ուսանողների պաշտպանության և խնդիրները բարձրաձայնելու համար:  

Նախորդ հոդվածը‘Իրավիճակ, երբ ուսխորհրդի անդամներն ու իշխանության ներկայացուցիչները միևնույն կուսակցությունից են’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը Գերմանիային առաջարկել է փոխանակվել ֆուտբոլի հավաքականներով’