‘Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործով 2 զինծառայող կալանավորվել է’

1033

Օրերս զորամասերից մեկում մահացած շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործի շրջանակներում ձերբակալված երկու զինծառայողները՝   Շմավոն Կյուրեղյանը և Պարույր Մկրտչյանը կալանավորվել են երկու ամիս ժամկետով:

Այս մասին տեղեկացնում է ՊՆ քննչական ծառայությունը:

Շմավոն Կյուրեղյանին մեղադրանք է առաջդրվել ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում՝ զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով) և 182-րդ հոդվածի 1-ին մասի (շորթում) հատկանիշներով, իսկ Պարույր Մկրտչյանին՝ ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:

Նախորդ հոդվածը‘ Դեկտեմբերի 15-ին ծնվել է 43 երեխա’
Հաջորդ հոդվածը‘Կիևի քաղաքապետը պաշտոնից հեռացվել է «Եվրամայդանը» ցրելու համար’