‘Վան Գալը «Մանչեսթր Յունայթեդի» հիմնական կազմից հեռացրել է երեք ֆուտբոլիստի’

1028

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հիմնական կազմից հեռացրել է Լուիշ Նանիին, Անդերսոնին ու Ուիլֆրիդ Զահային: Այս մասին  տեղեկացնում է Mirror-ը:

Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում «Սոունսիին» պարտվելուց հետո (1:2)՝ հոլանդացի մասնագետը թիմի համար լրացուցիչ մարզում է նշանակել: Այս երեք ֆուտբոլիստները մարզմանը ժամանել են ուշացումով:

Այժմ այդ ֆուտբոլիստները կմարզվեն անհատական ծրագրով:

Ավելի վաղ Լուիս Վան Գալը պնդել էր, որպեսզի ակումբը վաճառի այդ ֆուտբոլիստներին, քանի որ չունի նրանց կարիքը:

Նախորդ հոդվածը‘Անչելոտին դեռևս չի ընտրել «Ռեալ»-ի հիմնական դարպասապահին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի քաղաքացին Մոսկվայում կրակել է Թուրքիայի դեսպանատան վրա’