‘Վան Գալն ասել է, թե ինչու Գվարդիոլան չի կարողանում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգայում’

1004

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին մարզիչ Լուի վան Գալը խոսել է իր կոլեգա Պեպ Գվարդիլայի աշխատանքային առանձնահատկությունների մասին:

«ԱՊԼ-ում 2 անգամ անընդմեջ հաղթելը ֆանտաստիկա է: Անգլիայում Գվարդիոլան հաղթեց ամեն հնարավոր բան ու կարծում եմ՝ այդ նվաճումն ավելի բարձր է, քան Չեմպիոնների լիգայւոմ հաղթանակը:

Պեպը Չեմպիոնների լիգայում անհաջողության է մատնվում, քանի որ չափից շատ է մտածում «Սիթի»-ի խաղի մասին՝ որոշ դեպքերով անտեսելով կամ մատերի արանքով նայելով մրցակցին: Պետք է հարգել յուրաքանչյուր թիմի ու յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերել»,- հոլանդացի մասնագետի խոսքրեը փոխանցում է France Football-ը:

Հիշեցնենք, որ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 2018/19 խաղարկության քառորդ եզրափակչում «քաղաքաբնակներ»-ը երկխաղյա դիմակայությունում զիջել էին «Տոտենհեմ»-ին:

Նախորդ հոդվածը‘Մեսսին որակազրկվել է 3 ամսով’
Հաջորդ հոդվածը‘Sport. Մոտ օրերին «Բարսելոնա»-ն կհայտարարի նոր տրանսֆերի մասին’