‘Մեսսին որակազրկվել է 3 ամսով’

1055

Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան որոշում է ընդունել 3 ամսով որակազրկել կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել ՄԵսսիին, հաղորդում է AS-ը:

Արգենտինայի ազգային հավաքականի կազմում մինչև նոյեմբերի 2-ը Մեսսին չի կարողանա մասնակցել ոչ ընկերական, ոչ էլ պաշտոնական հանդիպումների: Այսպիսով, 32-ամյա հարձակվողը բաց կթողնի Չիլիի, Մեքսիկայի և Գերմանիայի հետ անցկացվելիք ընկերական հանդիպումները, նաև 2022թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին խաղը: Մեսսին նաև տուգանք կվճարի 50 հազար դոլարի չափով:

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի Բրազիլիայի հետ խաղում Մեսսին մրցավարներին մեղադրել էր կոռուպցիայի մեջ:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչը զգուշացվել է սիմուլյացիայի համար (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալն ասել է, թե ինչու Գվարդիոլան չի կարողանում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգայում’