‘Վան դեր Վիլը վիճել է Իբրահիմովիչի հետ և չի տոնել ՊՍԺ-ի չեմպիոնությունը’

1237

ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Գրեգորի վան դեր Վիլն ու Զլատան Իբրահիմովիչը վիճել են Լիգա 1-ի 30-րդ տուրի՝ «Տրուա»-ի հետ կայացած խաղի ընդմիջմանը (9-0), վստահեցնում է L’Equipe-ը:

Փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանը որոշել է երկրորդ խաղակեսում վան դեր Վիլին խաղադաշտ դուրս չբերել ու փոխարինել նրան Մարկինիոսի հետ: Իբրահիմովիչը շարունակել է հանդիպումը և երկրորդ խաղակեսում 4 գոլ է խփել, որոնցից 3-ը՝ ընդմիջումից հետո 10 րոպեի ընթացքում:

Այս մրցավեճում հաղթանակը ՊՍԺ-ին ժամանակից շուտ նվաճել ոսկե մեդալները: Եզրափակիչ սուլիչից հետո չեմպիոնությունը տոնել են բոլոր ֆուտբոլիստները, բացի վան դեր Վիլից, ով լքել է մարզադաշտը: Հոլանդացի ֆուտբոլիստի հետ հեռացել է նաև նրա ընկերուհին, ով առաջին խաղակեսին հետևել է տրիբունայից:

Ֆրանսիացի լրագրողները փորձել են հարցազրույց վերցնել վան դեր Վիլից, բայց ֆուտբոլիստը հրաժարվել է շփվել նրանց հետ:

Նախորդ հոդվածը‘Ստոիչկով. ««Ռեալ»-ը խնդիրներ կունենա այնքան ժամանակ, որքան երկարաձգվի Մեսսիի դարաշրջանը»’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման մրցավարի անունը’