‘Վաշինգտոն ուղևորվող ինքնաթիռում արտակարգ պատահար է գրանցվել ‘

934

United Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Դենվերից ուղևորվում էր Վաշինգտոն, ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել, հայտնում է Associated Press-ը:

Ինքնաթիռի անձնակազմը տագնապել է, երբ մի ուղևոր ծնկի է իջել նսելտատեղերի միջանցքում և սկսել աղոթել: Ուղեկցորդուհիները փորձել են շտկել իրավիճակը, սակայն տղամարդը հրաժարվել է զբաղեցնել իր տեղը և կապել ամրագոտին:

Վայրէջքից անմիջապես հետո ոստիկանության աշխատակիցները կասկածելի ուղևորին  դուրս են բերել օդանավից:  Ականատեսների խոսքերով՝ նրա մոտ հոգեկան շեղումների հստակ նշաններ են նկատվել:

Նախորդ հոդվածը‘Դարձ ի «վառելափայտս» իւր’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը’