‘Վասակ Դարբինյան. Պարծենկոտությունն էլ պիտի չափի մեջ լինի’

3181

Ֆեյսբուքյան օգտատեր Վասակ Դարբինյանը Ֆեյսբուքում գրում է.

««Էդ իրենք ո՞ւր էին, պատերազմից, մահանալուց չեմ փախել, պետք է իրենցից փախնե՞մ, ո՞վ են իրենք, ի՞նչ են իրենցից ներկայացնում»,- երեկ դատարանում աքլորացավ Ռոբերտ Քոչարյանը:
Այսինքն, ո՞ւր պիտի փախչեիր պատերազմից… Կարելի է կարծել՝ զենքը ձեռքիդ ցեխերի մեջ պառկել ես, ժամապահ ես կանգնել գիշերը, կասեցրել ես հակառակորդի առաջխաղացումը, անձամբ, այսինքն, կռվել ես թշնամու դեմ, մասնակցել ես մարտական գործողություններին… Իսկապե՞ս: Ո՞վ կվկայի: 
Իսկ եթե ուղղակի պարծենում ես, որ հերոսաբար մնացել ես Ղարաբաղում, Ղարաբաղից չես փախել, ապա դա ի՞նչ մի պարծենալու բան է: Ո՞նց պիտի փախչեիր, ո՞ր կողմ պիտի փախչեիր, լինելով պատասխանատու պաշտոնյա: Եթե դա պարծենալու բան է, ապա որքա՜ն պիտի պարծենան բոլոր այն ղարաբաղցիները, որ չեն լքել իրենց ծննդավայրը, բոլոր էն հայաստանցիները, որ չեն փախել գնդակոծվող իրենց գյուղերից, բազմապատիկ ավելի զրկանքներ, կորուստներ, դժվարություններ են կրել, քան կարող ես երևակայել: Էլ չեմ խոսում պատերազմի ծանրությունն իրենց ուսերին առած զինվորների, հրամանատարների, կամավորների մասին… 
Ախր, ինքնահավանությունն ու պարծենկոտությունն էլ պիտի չափի մեջ լինեն, որ չվերածվեն ամբարտավանության ու լկտիության»:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է բասկ ահաբեկիչների առաջնորդը’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանը Թուրքիայից խնդրում է օգնել մուսուլմանների դեմ պայքարում’