Վատ եղանակը չի լքում Եվրոպան

470

Դաժան եղանակը շարունակում է մոլեգնել Եվրոպայում։

Կիրակի գիշերը Շվեյցարիայում հզոր ամպրոպներ են եղել։ Տեղացի օդերևութաբանները կայծակի առնվազն 35 հազար հարված են գրանցել, որոնց հաջորդել են ուժեղ քամին, խոշոր կարկուտը և հորդառատ անձրևը։ Ամենատուժած շրջաններից մեկը Լյուցերն կանտոնն է, որտեղ խախտվել են ենթակառույցները, և տասնյակ շինություններ են վնասվել։

Լոնդոնի արևելքում հորդառատ անձրևների պատճառով կաթվածահարվել է երթևեկությունը շատ շրջաններում, թունելները հեղեղվել են, փողոցները վերածվել են գետերի։

Անձրևները վերադարձել են նաև Բելգիա, որը վերջերս էր ավերիչ ջրհեղեղը հաղթահարել։ Ամենց շատ տուժել է Դինան քաղաքը, որտեղ տարերքը լայնածավալ ավերածություններ է գործել։ Ցեխի զանգվածը սրբել-տարել է ճանապարհային նշանները, ծառերն ու թփերը, տասնյակ ավտոմեքենաներ։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՈղբերգություն Խորվաթիայում․ Ավտոբուսի վարորդը քնել է ղեկին, 10 մարդ զոհվել է
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ