Ողբերգություն Խորվաթիայում․ Ավտոբուսի վարորդը քնել է ղեկին, 10 մարդ զոհվել է

471

Տասը մարդ զոհվել է, քառասունից ավելին վիրավորվել են Խորվաթիայում տեղի ունեցած վթարի հետևանքով։

Կոսովոյի համարանիշներ ունեցող երթուղային ավտոբուսը, որը Գերմանիայից ուղևորվում էր Պրիշտինա, ընկել է ճամփեզրի փոսը ու շուռ եկել։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը վաղ առավոտյան, Զագրեբի և Սերբիայի սահմանի միջակայքում, Սլավոնսկի Բրոդ քաղաքի մոտ։

Նախանական տվյալներով՝ պատահարի պատճառը եղել է այն, որ ավտոբուսի վարորդը քնել է ղեկին։ Ոստիկանությունը ձերբակալել է նրան։

Ընդհանուր առմամբ՝ ավտոբուսում եղել է 67 ուղևոր, այդ թվում՝ երեխաներ, և երկու վարորդ, որոնցից մեկը մահացել է։ Տեղի ոստիկանապատը հայտարարել է, որ սա «իր տեսած ամենասոսկալի վթարն է»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՍաակաշվիլին լուծում է գտել Ուկրաինայի համար՝ «Հյուսիսային հոսք-2»-ը գործարկելուց հետո
Հաջորդ հոդվածըՎատ եղանակը չի լքում Եվրոպան