Վարազդատ Հարոյանը հեռացավ «Կադիսից»

264

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիսից»։ Երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզվել է, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ 

Վարազդատ Հարոյանն անցած ամռանն էր ղազախական «Աստանայից» տեղափոխվել «Կադիս», որի կազմում մասնակցել է 19 հանդիպման (1648 րոպե)։ Նրա պայմանագիրը «Կադիսի» հետ նախատեսված էր մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt-ը Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըԻսկ հնարավոր չէ՞ր կարծրատիպը կոտրել առանց պետությունը կոտրելու. ՉԻ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» պայմանագիր կնքեց Ֆրանկ Կեսիեի հետ