‘Վարդան Մինասյան. Մեկնարկային կազմում կլինեն փոփոխություններ’

822

Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր հունիսի 11-ին կայանալիք 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության Դանիա-Հայաստան ընտրական հանդիպմանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Պատասխանելով Հայաստանի և Դանիայի ԶԼՄ-ի ներկայացուցիների հարցերին, Վարդան Մինասյանը մասնավորապես նշեց, որ Մալթայի հավաքականի հետ հանդիպման արդյունքն՝ արդեն անցյալ է, և պարզապես պետք վերլուծություններ անել այդ խաղից: Մարզիչն ընդգծեց, որ տղաները պատրաստ են հանդիպմանը, ավելացնելով որ Մալթայի հավաքականի հետ հանդիպման համեմատ մեկնարկային կազմում կլինեն փոփոխություններ:

«Դանիայի հավաքականն ուժեղ մրցակից է, սակայն այս հանդիպման ընթացքում ճնշումն և պատասխանատվությունը ավելի շատ կլինեն տանտերերի վրա, եթե հաշվի առնենք թիմերի տեղերը մրցաշարային աղյուսակում», — եզրափակեց ասուլիսը Վարդան Մինասյանը: 

Նախորդ հոդվածը‘Սամվել Ալեքսանյանին պատկանող դեղատանը ժամկետանց «Նարինե» չի՞ վաճառվում (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու նվազագույն աշխատավարձը տասը հազար դրամով բարձրացնելու նախագծին’