‘Վարդան Պետրոսյանի գործով դատավորը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը’

943

Այսօր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավար Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ մերժել է դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանի` դատավորին ինքնաբացարկ հայտնելու երկրորդ միջնորդությունը` պատճառաբանելով , որ այն անհիմն է: Այս մասին yerkir.am-ին հայտնել է Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Այս անգամ ինքնաբացարկ հայտնելու առիթը դատավորի` Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշման բողոքարկման քննությունը դռնփակ կարգով անցկացնելն է եղել:

 Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 22-ին:

Նախորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի արտգործնախարարների հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Ամանորից առաջ ձվի պակասը պայմանավորված էր մատակարարման ուշացումներով. Գյուղնախարարության անարժանահավատ մեկնաբանությունը’