‘Վարկային բում. Տոնական շաբաթվա ընթացքում ՀՀ բանկերը 49 մլրդ դրամի և 137.6 մլն ԱՄՆ դոլարի վարկ են տրամադրել’

1133

Մեկ շաբաթվա ընթացքում՝ 2012 թվականի դեկտեմբերի 24-ից 2013 թվականի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 49 մլրդ ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 137.6 մլն ԱՄՆ դոլար, այս մասին b24.am-ին տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:  Նախորդ շաբաթվա համեմատությամբ բանկերը գրանցել են դրամով վարկավորման ծավալի փոքր անկում և ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալի աճ, ընդ որում՝ դոլարով վարկավորման ծավալն աճել է ավելի քան 2 անգամ:

Նշենք, որ դեկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 50.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 51.5 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ հոդվածը‘Դեսպանի կինը ամուսնուն պարտքո՞վ 40 հազար եվրո է տվել’
Հաջորդ հոդվածը‘ԱՊՀ փորձագետները կքննարկեն գաղտնի տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ Համաձայնագիրը’