‘Վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելում ժամկետանց վարկերը աճել են 26.1 %-ով ‘

986

Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր վարկային պորտֆելում վարկավորման ամենամեծ ծավալները բաժին են ընկել ֆինանսական հատվածին, գյուղատնտեսությանը և առևտրին, իսկ ամենամեծ աճն ապահովել է գիտության ոլորտը: Սա ըստ Արմինֆոյի: Այսպես, ֆինանսական հատվածի վարկավորման ծավալը 2013 թվականի երրորդ եռամսյակում աճել է 8.1%, տարեկան աճը՝ 22.2 %, կազմելով 52.3 մլրդ դրամ ($ 129 մլն): Գյուղատնտեսության վարկավորումը հշվետու եռամսյակում նվազել է 2.1%, մինչև 35.3 մլրդ դրամ ($ 87 մլն), տարեկան կտրվածքով աճելով 35,2%: Առևտրի ոլորտի վարկավորման ծավալը երրորդ եռամսյակում գրթե չի փոխվել՝ 20.9 մլրդ դրամ ($ 51.7 մլն), տարեկան կտռրվածքով աճելով 12.4%: Գիտության ոլորտի վարկավորումը երրորդ եռամսյակում կազմել է 77.4 %, տարեկան աճը՝ ավելի քան 2 անգամ, կազմելով 293 մլն դրամ ($ 725 հազ.):

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելում ստանդարտ վարկերն աճել են մեկ տարում 24.3 %, իսկ ժամկետանց վարկերը՝ 26.1 %, իսկ եռամսյակային կտրվածքով ստանդարտ վարկերի աճը կազմել է  3.2%, ինչն ուղեկցվել է ժամկետանց վարկերի 4 % անկումով: Համեմատության համար նշենք, որ 2012 թվականի երրորդ եռամսյակում դիտվել է հակառակ պատկերը՝ ստանդարտ վարկերի գրեթե 1% անկումն ուղեկցվել է ժամկետանց վարկերի 21.1% աճով:

Ըստ ռիսկային խմբերի վարկերը և դեբիտորական պարտքերը 2013 թվականի երրորդ եռամսյակում ավելացել են 2.9%, տարեկան կտրվածքով՝ 24.3 %, կազմելով 182,9 մլրդ դրամ:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 33 վարկային ընկերություն և 123 մասնաճյուղ, 2012 թվականի նույն ժամանակահատվածի 32 ընկերության և 90 մասնաճյուղի փոխարեն: 

Նախորդ հոդվածը‘Տիբեթցի հոգևորականը ինքնահրկիզվել է ՉԺՀ կոմկուսի նստաշրջանի ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘Արտաշատի քաղաքային լիճը ուզում են հանձնել Գաբրիել Պողոսյանին ‘