‘Վարորդներ, ուշադրություն՝ նոր արագաչափեր’

1028

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:   Մասնավորապես, 2014 թ. հունիսի 9-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝   1. Մ-2 «Երևան — Երասխ — Գորիս — Մեղրի — Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 238-րդ կմ (Գորիս քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,   2. Մ-3 «Մարգարա — Վանաձոր — Տաշիր — Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 42.3-րդ կմ (Կարբի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:  

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: 

Նախորդ հոդվածը‘Պուտինը պատրաստ է Նորմանդիայում շփվել Պոռոշենկոյի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Ալիևը Նազարբաևին երախտագիտություն է հայտնում ‘