‘Վարչապետի խոսնակ. Կառավարության կայքից գնումների մասին ինֆորմացիան բացակայում է տեխնիկական պատճառներով’

905

Կառավարության կայքում «Մեկ անձից կատարվող» գնումներ բաժնից այս տարվա ընթացքում այդ ռեժիմով կատարված գնումների մասին փաստաթղթերի մասին տեղեկությունների անհետանալը կապված է Կառավարության կայքի տեխնիկական խնդիրների հետ, այս մասին Tert.am-ին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը:

«Առաջիկա մի քանի ժամվա մեջ ամեն ինչ կշտկվի, և ամեն ինչ նորից կերևա»,- ասաց մամուլի քարտուղարը՝ ի պատասխան դիտարկմանը, որ ըստ մամուլի՝ դա արվում է այս մասին տեղեկատվությունը թաքցնելու նպատակով:

Երեկ iLur.am-ը արդեն հայտնել էր կառավարության կայքից այդ փաստաթղթերի պատճենների անհետացման մասին, սակայն մեզ այդպես էլ չէր հաջողվել կապվել ո՛չ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանի հետ, ո՛չ էլ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության: Ի դեպ, այդ «տեխնիկական խնդիրները» մինչև այժմ չեն լուծվել:

Նախորդ հոդվածը‘Շտեֆան Ֆյուլեն «ծայրահեղ կարեւոր փուլում» կովկասյան գործընկերներից հավատարմություն է ակնկալում’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Մարգարյան․ «Վարչապետը պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը»’