‘Վարչապետն ուզում է մասնակցել «Հազարամյակի մարտահրավերներին»’

801

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը` դիմելու ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային` ֆինանսավորում ստանալու համար

Կառավարության այսօրվա նիստում նա տեղեկացրել է, որ Հայաստանը «ՀՄ» առաջադրած բոլոր երեք չափանիշներով դրական գնահատականներ է ստացել:  

«Մեր հիմնական թույլ կողմը համարվում էր կոռուպցիոն ռիսկերը, և այսօր այդ ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր», — ասել է Սարգսյանը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ֆինանսավորում ստանալու հավանականությունը այնքան էլ մեծ չէ, որովհետև այդ ֆինանսավորումն ստանալու հավակնություն ունեցող և դիմող երկրների թիվը բավական մեծ է, այդ ֆինանսական միջոցներից օգտվելու մրցակցությունը բավական մեծ է լինելու:

«Բայց մենք պարտավոր ենք օգտվել այդ հնարավորությունից»,- ամփոփել է Տիգրան Սարգսյանը: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի վրա զինված հարձակման փաստով քրգործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Արտակարգ իրավիճակ «Արցախբանկում». բնակարանատերերը ներխուժել են բանկ ‘