‘Վենգեր. «Գվարդիոլայի խաղային մոդելը համապատասխանում է «Արսենալին»»’

1344

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խաղաոճը համապատասխանում է «Կանոնիրներին»: Մրցաշրջանի ավարտին Գվարդիոլան կավարտի աշխատանքը գերմանական գրանդում ու հավանաբար կգլխավորի անգլիական ակումբ:

«Գվարդիոլայի խաղային մոդելը համապատասխանում է «Արսենալին»: Ամեն մարզիչ իր խաղաոճն ունի ու կարիերայի զարգացման իր տեսլականը: Որևէ ունիվերսալ միջոց չկա, յուրաքանչյուրը գոյատևելու իրավունք ունի: Ինձ համար ամենակարևորը լիովին հավատարիմ լինել այն ակումբին, որտեղ աշխատում ես: Թե դա որքան կտևի, ոչ ոք չգիտի: Ես չեմ պատրաստվում ևս 20 տարի մարզել «Արսենալը»:

Մի բան գիտեմ, ով ինձանից հետո գա «Արսենալ», կստանա ուժեղ թիմ ուժեղ խաղացողներով ու լավ ֆինանսական ցուցանիշներով»:

Նախորդ հոդվածը‘Լոթար Մաթեուս. «Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիու՞մ»: Թող հեքիաթներ չպատմի»’
Հաջորդ հոդվածը‘Պլատինին հանել է իր թեկնածությունը ՖԻՖԱ-ին նախագահական ընտրություններից’