‘Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ քվեարկությունը տապալվել է’

2433

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել համաձայնեցված պատասխան տալ Վենեսուելայի ճգնաժամի հարցով: Բանաձևերի երկու նախագծեր, որ ներկայացրել էին Մոսկվան և Վաշինգտոնը, քվեարկության արդյունքում տապալվել են:

Նախ՝ Ռուսաստանը և Չինաստանը վետո են դրել ամերիկյան փաստաթղթի վրա, որում, մասնավորապես, խոսվում էր մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու անհրաժեշտության մասին և կոչ էր արվում արտահերթ ընտրություններ անցկացնել Վենեսուելայում:

Քիչ ավելի ուշ Անվտանգության խորհուրդը ձայների մեծամասնությամբ մերժել է բանաձևի նախագծի  ռուսաստանյան տարբերակը, որում պնդում էր արվում լատինաամերիկյան պետության ինքնիշխանության վերաբերյալ, ինչպես նաև ճանաչվում էր կառավարության ղեկավար դերը միջազգային օգնությունը բաշխելու հարցում:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի պատմության 2-րդ ամենաթանկարժեք հովանավորչական պայմանագիրն է կնքել’
Հաջորդ հոդվածը‘Թրամփն իր նախկին փաստաբանին մեղադրել է ստախոսության մեջ’