‘Վենեսուելայի նախագահն առաջարկել է ուսուցանել Ուգո Չավեսի գաղափարական ժառանգությունը’

760

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է դպրոցներում և համալսարաններում ուսումնասիրել Ուգո Չավեսի գաղափարական ժառանգությունը: Նման առաջարկով նա հանդես է եկել երեկ՝ այցելելով Բարինաս նահանգ, որտեղ ծնվել և մեծացել է բոլիվարական հեղափոխության առաջնորդը: «Հարկավոր է դպրոցական և համալսարանական ուսումնական ծրագրերում մտցնել Ուգո Չավեսի գաղափարական ժառանգության՝ XXI դարի ամենաառաջադեմ ուսմունքի ուսուցումը,- հայտարարել է Մադուրոն:- Չավեսն այն մշակել է իր հանճարեղության և իմաստնության շնորհիվ, հիմնվելով ժողովրդի հանդեպ սիրո վրա»:

Հուլիսին Մադուրոն հայտարարել էր Չավեսի գաղափարական ժառանգության ուսումնասիրության գիտահետազոտական ինստիտուտ հիմնելու մասին: Ինստիտուտը ղեկավարում է Չավեսի եղբայրը՝ Ադանը, որը նաև Բարինաս նահանգի նահանգապետն է:

Ուգո Չավեսը երկարատև հիվանդությունից հետա մահացավ մարտի 5-ին: Սկզբում իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են նրա մարմինը զմռսել և դնել դամբարանում, բայց հետո որոշում կայացվեց նրա սարկոֆագը տեղադրել մայրաքաղաքի Հեղափոխության թանգարանում: Չավեսի թաղման արարողությանը նախորդեց հրաժեշտի տասնօրյա արարողությունը Վենեսուելայի ռազմական ակադեմիայի Փառքի սրահում: Իշխանությունները հայտարարեցին, որ այդ ընթացքում ազգային առաջնորդին հրաժեշտ տալու համար այդ սրահով անցել է 4 միլիոն մարդ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հայոց պետականության կայացման առումով առաջատարը Բադեն-Բադենն է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայ ֆուտբոլասերները «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Բուլղարիայի հավաքականին’