‘Վենեսուելայի նախագահ. ԱՄՆ-ն իրականացնում է իմպերիալիստական քաղաքականություն’

902

Վենեսուելայի իշխանությունները որոշում են կայացրել ԱՄՆ դեսպանատան երեք աշխատակիցներին երկրից վտարելու վերաբերյալ: Այս մասին իր ելույթում հայտնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Դիվանագետների անունները եւ պաշտոնները չեն նշվում: Ըստ Մադուրոնի՝ այդ մարդիկ ենթադրաբար  իրականացնում էին դիվերսիոն գործողություններ: Երկրի նախագահը ԱՄՆ-ին մեղադրել է նաեւ ընդդիմադիրներին աջակցելու մեջ այն կասկածանքով, որ Վաշինգթոնը իր մասնակցությունն ունի Վենեսուելայում մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաների կազմակերպման հարցում: «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները հովանավորում են միունույն մարդիկ՝ ամերիակական կազմակերպությունները, որոնք իրականացնում են իմպերիալիստական քաղաքականություն՝ փորձելով ամբողջ աշխարհում ունենալ իրենց միջամտությունն ու վերահսկողությունը»,- նշել է երկրի նախագահը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ընդդիմությունը կկազմավորի իր սեփական կառավարությունը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’