Հարավային Կորեան դիվանագիտության հաղթանակն է համարում ՄԱԿ-ի ԱԽ-ում իր երկրի ընդգրկումը

264

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը «գլոբալ դիվանագիտության հաղթանակն» է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր երկրի ընտրությունը  որպես ոչ մշտական անդամ։

Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է հարավկորեացի առաջնորդի մամուլի ծառայությունը։

«ՄԱԿ անդամ 192 պետություններից 180-ի հավանությունը՝ որպես ոչ մշտական անդամ Անվտանգության խորհուրդ մտնելու վերաբերյալ, մեր գլոբալ դիվանագիտության հաղթանակն է»,- ասել է նախագահը։

Բացի Կորեայի Հանրապետությունից՝ 2024-2025 թթ․ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամներ են ընտրվել նաև Ալժիրը, Գայանան, Սլովենիան և Սիերա Լեոնեն։

Ինչպես նշում է Yonhap գործակալությունը, Կորեայի Հանրապետությունը իր պատմության ընթացքում երրորդ անգամ է տեղ ստանում Անվտանգության խորհրդում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Ալկարասը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի Ջոկովիչի հետ
Հաջորդ հոդվածը«Վեստ Հեմը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը (տեսանյութ)