‘Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը’

1251

Փետրվարի 12-ին` ժամը 19:45-ից,  վթարավերականգնողական աշխատանքների կատարման արդյունքում վերսկսվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը: Այդ մասին ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին` ժամը 13:30-ից, ժամանակավորապես դադարեցվել էր բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն՝ Կազբեկի շրջանում տեղի ունեցած քարաթափման հետևանքով Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վնասվելու պատճառով: Հանրապետության սպառողների գազամատակարարումն իրականացվել է առանց սահմանափակումների:

Նախորդ հոդվածը‘ՀԿ-ն դատարանով պահանջում է Դատախազությունից Պերմյակովի մասին նամակը’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր–Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումն ավարտվել է’